Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին»։
Հանդիպման մեկնարկից 42 վայրկյան հետո դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին։ «Զինագործներին» հաջողվեց երկրորդ խաղակեսում վերականգնել հաշվի հավասարությունը։ Պատասխան գնդակը 77-րդ րոպեին խփեց Ալեքսիս Սանչեսը։
Գոլ․ Կավանի՝ 1ր, Սանչես՝ 77ր։