Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Չելսին» հյուրընկալվել էր թուրքական «Գալաթասարային»:
«Ազնվականներն» ակտիվ սկսեցին խաղը և արդեն 9-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորրեսը: Սակայն «Չելսին» չկարողացավ զարգացնել ձեռք բերածը և երկրորդ խաղակեսում գոլ բաց թոողեց: 64-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Օրելեն Չեջուն:
Ավելացնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 18-ին` «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:
Գոլեր. Տորրես՝ 9ր, Չեջու՝ 64ր::