Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Լեսթեր Սիթին» ընդունել էր «Սևիլյային»։
«Աղվեսները» հրաշք գործեցին սեփական հարկի տակ՝ հաղթահարելով իսպանական ակումբի արգելքը։ Առաջին խաղում անգլիական ակումբը պարտվել էր 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Ուես Մորգանը։ «Լեսթերին» անհրաժեշտ էր միայն պահել ձեռք բերած առավելությունը և գոլ բաց չթողնել։ Սակայն 54-րդ րոպեին նրանք երկրորդ գոլն ուղարկեցին հյուրերի դարպասը, ովքեր 74-րդ րոպեին Սամիր Նասրիի կարմիր քարտից հետո հայտնվեցին ծանր դրությունում։ Խաղավարտից 10 րոպե առաջ 11 մետրանոց նշանակվեց «աղվեսների» դարպասին, որը հետ մղեց Կասպեր Շմեյխելը։
Այս հաղթանակով «Լեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ։ «Հեքիաթը շարունակվում է»։
Գոլեր․ Մորգան՝ 27ր, Օլբրայթոն՝ 54ր
Հեռացում․ Նասրի՝ 74ր։