Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր առաջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»։
Լոնդոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում՝ վաստակելով իր առաջին 3 միավորը։ Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Հոն Մին Սոնը, որից 7 րոպե հետո գերմանական ակումբին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն իր դուբլով «Տոտտենհեմի» հաղթանակն ապահովեց Հարի Քեյնը։
Չեմպիոնների Լիգայում Մաուրիսիո Պոչետինոյի թիմի հաջորդ խաղը կկայանա սեպտեմբերի 26-ին՝ ԱՊՈԵԼ֊ի հետ։
Գոլեր․ Սոն՝ 4ր, Յարմոլենկո՝ 11ր, Քեյն՝ 15ր, 60ր։