«Վեստ Հեմը» հաստատել է «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի պայմանագիրը ակումբի համար ռեկորդային 51 միլիոն ֆունտի դիմաց:
Բուժզննում անցնելով՝ Պակետան հինգ տարվա պայմանագիր է կնքել «Վեստ Հեմի» հետ՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Լուկասը, ով շաբաթ օրը դարձավ 25 տարեկան, «մրճահարները» ութերորդ ձեռքբերումն է այս տրանսֆերային պատուհանում Ջանլուկա Սկամակայից, Նայեֆ Ագերդից, Էմերսոն Պալմերից, Մաքսվել Կորնեյից, Թիլո Կեհրերից, Ալֆոնս Արեոլից և Ֆլին Դաունսից հետո:
Պակետան «Լիոնում» անցկացրել է երկու տարի՝ 80 խաղում դառնալով 21 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ այդ Լուկասը հանդես է եկել նաև «Միլանում» և «Ֆլամենգոյում»:
Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 33 հանդիպում և սպասվում է, որ Լուկասը կներկայացնի իր ազգային թիմը 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ:
«Հուսով եմ, որ սա հաճելի արկածների սկիզբ է։ «Վեստ Հեմը» շատ լավ ելույթ ունեցավ նախորդ մրցաշրջանում, և ես հուսով եմ, որ նրանք ավելի լավ ելույթներ կունենան ինձ հետ»,- ասել է Պակետան: