«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Պատրիս Էվրան 12 ամսով երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ:
Նախորդ մրցաշրջանի մեկնարկին ստանձնելով «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ Դևիդ Մոյեսն իր անվստահությունը հայտնեց Էվրայի նկատմամբ՝ փորձելով նրան փոխարինել Լեյթոն Բեյնսով կամ Ֆաբիո Կոենտրաոյով:
Մամուլում լուրեր էին հայտնվել, որ Պատրիսը պատրաստ է հեռանալ «Օլդ Թրաֆորդից» և արդեն բանակցություններ է սկսել «Ինտերի» հետ: Սակայն Մոյեսի հեռանալուց հետո 33-ամյա ֆրանսիացին Մանչեսթերում մնալու ցանկություն է հայտնել:
Այսօր հայտնի դարձավ, որ Էվրան «Յունայթեդի» գույները կպաշտպանի նաև 2014/15 մրցաշրջանի ընթացքում: