• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետր Չեխը ցանկանում է, որ Մոուրինյոն վերադառնա

Պետր Չեխ և Մոուրինյո«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը խոստովանել է, որ նրան դուր է գալիս Մոուրինյոյի՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու գաղափարը:

Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին»: Այդ խաղում երկրպագուները ոչ միայն հորդորում էին Ռաֆայել Բենիտեսին անհապաղ հեռանալ ակումբից, այլև երգում էին Մոուրինյոյի անունը:

Մոուրինյոյի գլխավորությամբ «ազնվականները» 2-ական անգամ հաղթեցին Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը: Չեխը հասկանում է, թե ինչու են երկրպագուները ցանկանում Ժոզե Մոուրինյոյի վերադարձը:

-Մենք ֆանտաստիկ հաջողությունների ենք հասել նրա հետ, այնպես որ ինչո՞ւ ոչ: Նա ֆանտաստիկ մարզիչ է:

Իհարկե, երկրպագուները երգում են նրա անունը: Ժոզե Մոուրինյոն ֆանտաստիկ աշխատանք է կատարել ակումբում, և մարդիկ նրան այստեղ սիրում են, նա վաստակել է այդ:

Այսպես էլ պետք է լիներ: «Սթեմֆորդ Բրիջում» մարդիկ պետք է հարգեն խաղացողներին և նախկին խաղացողներին,- հայտնել է Չեխը Daily Star պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: