• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պետր Չեխ. «Ում դուր չի գալիս Բենիտեսը, կարող է հեռանալ»

Պետր ՉեխԲենիտեսի նշանակումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնին բացասական ընդունվեց «կապույտների» երկրպագուների կողմից: Սակայն Չեխը կարծում է, որ ֆուտբոլիստները չպետք է բողոքեն իրենց մարզչից, իսկ եթե ինչ որ մեկին նա դուր չի գալիս, ապա դուռը միշտ բաց է:

-Դժվա՞ր է հարմարվել նոր մարզչին: Դու պետք է դա անես, կամ ավելի լավ է հեռանաս: Ամեն ինչ շատ պարզ է: Դու այստեղ ես, որպեսզի խաղաս և անես այն, ինչ քեզնից պահանջում է ակումբի մարզիչը: Եթե դա քեզ դուր չի գալիս, կարող ես հեռանալ:

Անձամբ ես այստեղ եմ, որպեսզի խաղամ: Ես ուզում եմ խաղալ, դրա համար աշխատում եմ ամբողջ ուժով, որպեսզի մարզչին այլ ընտրություն չթողնեմ, քան ինձ դարպաս վստահելն է:

Հենց այդպես եմ մոտենում գործին: Դա վերաբերվում է բոլորին: Եթե դու գոհ չես և չես անում այն, ինչ քեզնից է պահանջվում, ուրեմն պետք է մնաս պահեստայինների նստարանին,- Չեխի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Հետաքրքիր փաստեր