mnatany.am

Նորություններ

Այս նյութի հեղինակը Aida խմբագիրն է

Պոլ Լամբերտը Պետրովին հրավիրում է իր մարզչական շտաբ

10.05.2013, 12:53

Ստիլիան Պետրով«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը ցանկանում է խաղային կարիերան ավարտած Ստիլիան Պետրովին հրավիրել մարզչական շտաբ:

 

Հինգշաբթի օրը Պետրովը, ում մոտ 2012 թվականի մարտին հայտնաբերվել էր լեյկեմիա, պաշտոնապես ավարտեց ֆուտբոլային կարիերան: Արդեն հայտնի է, որ Ստիլիանը պատրաստվում է իր ժամանակի մի մասը նվիրել բարեգործական ընկերությանը, որն օգնում է նման հիվանդներին:

 

Մինչդեռ Լամբերտը չի ցանկանում, որ Պետրովն ընդմիշտ հեռանա ֆուտբոլից:

 

-Ես նմանատիպ գաղափար ունեմ մտքումս և ցանկանում եմ խոսել նրա հետ իր մարզչական գործունեության մասին: Վստահ չեմ՝ դա կլինի ամբողջական զբաղվածությամբ, թե մասնակի: Այստեղ նրա համար դուռը միշտ բաց է,- հայտնել է Պոլը: ESPN

Գրիլիշը ու տղերքը իրենց հետևից միշտ «հավաքում են»

31.01.2021, 03:01

Գրիլիշը ու տղերքը իրենց հետևից միշտ «հավաքում են»

Աստոն Վիլլան անցյալ մրցաշրջանում հազիվ իր տեղ պահեց Պրեմիեր Լիգայում, իսկ հիմա Գրիլիշը ու տղերքը լուրջ հարցեր են լուծում։   Սաուտհեմթոն - Աստոն Վիլլա 0-1 ( xG 2.47  xG 0.78)

կարդալ...

«Աստոն Վիլլան» մտադիր է առաջիկա 10 տարվա ընթացքում հաղթել Չեմպիոնների Լիգան

16.06.2016, 15:29

«Աստոն Վիլլան» մտադիր է առաջիկա 10 տարվա ընթացքում հաղթել Չեմպիոնների Լիգան

«Աստոն Վիլլայի» նոր սեփականատեր Տոնի Սյան հայտնել է, որ իրենք մտադիր են առաջիկա 5 տարվա ընթացքում մասնակցել Չեմպիոնների Լիգային, իսկ հաջորդ 5 տարում՝ հաղթել այն։

կարդալ...