• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

P-LՍեպտեմբերի 12-ին կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրը, որը կանցնի երկու օր։ 7 հանդիպում կկայանա շաբաթ օրը, երկուսը՝ կիրակի, մեկը՝ երկուշաբթի: Ձեզ ենք ներկայացնում 5-րդ տուրի անոնսը:

«Էվերթոն» – «Չելսի» 12.09.15 15:45

Այս երկու թիմերի միջև պայքարը տրանսֆերային պատուհանում ավարտվեց «Էվերթոնի» հաղթանակով: Ռոբերտո Մարտինեսը կարողացավ թիմում պահել երիտասարդ կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսին` չնայած «Չելսիի» կողմից եղած 4 պաշտոնական առաջարկներին: Անկասկած սա շատ կարևոր է «Էվերթոնի» համար: «Չելսին» այս մրցաշրջանի սկիզբը տապալեց: Նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվելով «Կրիստալ Պելասին»՝ գործող չեմպիոնները հայտնվեցին ծանր իրավիճակում: Բայց Ժոզե Մոուրինյոն տխրելու ավելի մեծ պատճառ ունի, քանի որ թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել և վիրահատության կարիք ունի: Նախնական տվյալներով բելգիացին բաց կթողնի մոտավորապես 10 շաբաթ:

Մեր խանխատեսումը՝ 2-2

«Արսենալ» – «Ստոկ Սիթի» 12.09.15 18:00

«Արսենալը» նախորդ տուրում դժվարին հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ, չնայած նրան, որ ժամանակի մեծ մասում ուներ թվային առավելություն մրցակցի նկատմամբ: «Արսենալը» շատ տարօրինակ տրանսֆերային քաղաքականություն վարեց: Լոնդոնյան ակումբը եվրոպական թոփ-5 առաջնություններում միակ թիմն է, որն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել միայն դարպասապահի: Բայց ակնհայտ էր, որ թիմն ունի ամենաքիչը 1 հարձակվողի կարիք:

Այս մրցաշրջանից առաջ «Ստոկ Սիթիից» շատ մեծ էին սպասելիքները: Բայց Մարկ Հյուզի թիմն անհասկանալիորեն ձախողեց մրցաշրջանի մեկնարկը: Իսկ այս տուրի խաղում իրենց թիմին տարբեր պատճառներով չեն կարողանա օգնել Իբրահիմ Աֆելայը, Ռայան Շոուքրոսը և Չարլի Ադամը: Հարցականի տակ են հետևյալ ֆուտբոլիստների մասնակցությունն այս խաղին` Մարկո Արնաուտովիչ, Մամե Բիրամ Դիուֆ, Գլեն Ջոնսոն, Պիտեր Օդեմվինգե: Կարելի է ասել գրեթե մի ամբողջ կազմ շարքից դուրս է մնացել:

Մեր կանխատեսումը՝ 2-0

«Կրիստալ Փելես» – «Մանչեսթեր Սիթի» 12.09.15 18:00

«Քաղաքայիններն» այս մրցաշրջանում շատ լավ են մեկնարկել: Թիմը 4 խաղից հետո ունի նույնքան հաղթանակ: Հիմա էլ Ագուրեոյին, Սիլվային, Ստերլինգին միացել է բելգիացի երիտասարդ տաղանդ Կևին Դե Բրյույնեն: Այսպիսի հարձակման գիծը կարող է սարսափեցնել նույնիսկ ամենալավ պաշտպանությանը:

Ալան Պարդյուի սաները նախորդ տուրում արժանի հաղթանակ տարան «Չելսիի» նկատմամբ: Իսկ եթե նայենք վիճակագրությանը, ապա ըստ դրա թիմը շատ ավելի լավ է հանդես գալիս արտագնա խաղերում: Ամեն դեպքում «Կրիստալ Փելեսն» ի զորու է կանգնեցնել «Մանչեսթեր Սիթիին»:

Մեր կանխատեսումը՝ 1-2

«Նորվիչ» – «Բորնմուտ» 12.09.15 18:00

«Նորվիչը» նախորդ տուրում մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց «Սաութհեմպտոնին»: Ալեքս Նիլի սաներն այս մրցաշրջանում շատ անկայուն խաղ են ցուցադրում: Ի տարբերություն «Նորվիչի», «Բորնմուտը» շարունակում է զարմացնել բոլորին: Անցած խաղում թիմը ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ: Բայց Էդի Հաուիի երջանկությունը կարճ տևեց: Թիմի կազմից երկար ժամանակով դուրս են մնացել երկու առանցքային ֆուտբոլիստներ` հարձակվող Մաքս-Ալեն Գրադելը և պաշտպան Տայրոն Մինգզը:

Մեր կանխատեսումը՝ 1-2

«Ուոթֆորդ» – «Սուոնսի Սիթի» 12.09.15 18:00

«Ուոթֆորդի» ֆուտբոլիստները երեք հանդիպում անընդմեջ չեն կարողանում գրավել մրցակցի դարպասը, բայց միևնույն ժամանակ 4 խաղից հետո ունեն վաստակած 3 միավոր: «Սուոնսին» նախորդ տուրում կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Գարի Մոնկի սաները հիանալի մրցաշրջան են անցկացնում: Գերազանց մարզավիճակում են Բաֆետիմբի Գոմիսն ու Անդրե Այուն:

Մեր կանխատեսումը՝ 0-1

«Վեստ Բրոմվիչ» – «Սաութհեմպտոն» 12.09.15 18:00

«Վեստ Բրոմվիչը» ևս շատ անկայուն մրցաշրջան է անցկացնում: Թիմը կարողանում է «Չելսիին» երկու գնդակ խփել, իսկ «Ստոկ Սիթիի» հետ նախորդ տուրի խաղում մեծ դժվարությամբ կարողացավ հասնել հաղթանակի 1:0 հաշվով: Ընդ որում, այդ խաղում «Ստոկը» ժամանակի մեծ մասն անցկացրեց 9 ֆուտբոլիստներով:

Ռոնալդ Կումանի «Սաութհեմպտոնը» դուրս մնալով Եվրոպա Լիգայից՝ բոլոր ուժերը կենտրոնացրեց Պրեմիեր Լիգայի վրա: Դրա վառ ապացույցն էր նախորդ տուրում խոշոր հաղթանակն «Ուոթֆորդի» նկատմամբ: Դեռևս հարցականի տակ է Յորդի Կլասիի և Ռայան Բերտրանի մասնակցությունը այս խաղին:

Մեր կանխատեսումը՝ 0-0

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» 12.09.15 20:30

Ուրախանալու առիթ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար: Դավիդ Դե Խեան նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: «Լիվերպուլին» այս խաղում որակազրկման պատճառով չի կարող օգնել Ֆելիպե Կոուտինյոն: Խաղի առանձին անոնսն՝ այստեղ։

«Սանդերլենդ» – «Տոտտենհեմ» 13.09.15 16:30

Շատ մասնագետների կարծիքով այս մրցաշրջանում առաջինն իր պաշտոնից կզրկվի «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը: Բայց թիմը խաղի առումով այդքան էլ վատ վիճակում չէ: 4 խաղ` 2 ոչ-ոքի և 2 պարտություն: Բոլոր 4 խաղերում թիմը դարձել է գոլի հեղինակ: Այս տուրում վնասվածքի պատճառով իր թիմին չի կարող օգնել Ադամ Ջոնսոնը:

«Տոտտենհեմը» լուրջ կադրային կորուստ ունի: Վնասվածքի պատճառով իրենց թիմին չեն կարողանա օգնել Քրիստիան Էրիկսենն ու Մուսա Դեմբելեն: Մաուրիսիո Պոչետինոյի սաներն անցկացրած 4 խաղերում դեռևս ոչ մի հաղթանակ չեն տոնել: Թիմի հայտացուցակում է հայտնվել նորեկ Սոն Հին Մինը:

Մեր կանխատեսումը՝ 1-2

«Լեսթեր Սիթի» – «Աստոն Վիլլա» 13.09.15 19:00

Կլաուդիո Ռանիերիի գալուց ի վեր «Լեսթերը» ֆենոմենալ արդյունքներ է գրանցում: 4 խաղից հետո ունենալով 8 միավոր թիմը նընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: «Աստոն Վիլլային» չհաջողվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը ձեռք բերել Էմանուել Ադեբայորին: Իսկ սա նշանակում է, որ Թիմ Շերվուդի հույսը Ռուդի Ժեստեդն է: Բայց հնարավոր են նաև կադրային կորուստներ: Հարցականի տակ են Ադամա Տրաորեի, Ջեք Գրիլիշի, Իդրիս Գուեյեի մասնակցությունն այս խաղին:

Մեր կանխատեսումը՝ 2-0

«Վեստ Հեմ» – «Նյուքասլ» 14.09.15 23:00

«Վեստ Հեմն» ամենաանկանխատեսելի ակումբն է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում: Նախորդ տուրում Սլավեն Բիլիչի սաներն անսպասելիորեն խոշոր հաշվով հաղթեցին «Լիվերպուլին», այն էլ «Էնֆիլդում»: Դեռևս որակազրկված է թիմի հիմնական դարպասապահ Ադրիանը: Ալեքս Սոնգը, Էններ Վալենսիան և Էնդի Քերրոլը շարունակում են ապաքինվել վնասվածքներից: «Նյուքասլը» նախորդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Արսենալին»: Այդ խաղում դաշտից հեռացվեց «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը: Սա ևս գլխացավանք է Սթիվ Մակլարենի համար: Բայց կա նաև դրական նորություն: Վերջին երկու խաղերում իրեն շատ լավ է դրսևորում «Նյուքասլի» նորեկ Ֆլորիան Տովենը, իսկ Պապիս Սիսսեն աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում:

Մեր կանխատեսումը՝ 3-2

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Հետաքրքիր փաստեր