«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կոճի վնասվածքի պատճառով նվազագույնը մեկուկես ամիս չի կարողանա դաշտ դուրս գալ:
22-ամյա Ուիլշերն այդ վնասվածքը ստացել է «Ուեմբիում» կայացած երեկվա խաղում, որտեղ Անգլիայի ազգային հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Դանիայի հավաքականին: Ջեկն անհաջող պայքարի մեջ մտավ «Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգերի հետ և ինչպես երևում է, կոճի վնասվածքը կրկնվել է:
Ուիլշերը վնասվածքից հետո երկար ժամանակ բժշկական օգնություն ստացավ, շարունակեց խաղը և միայն երկրորդ խաղակեսում փոխարինվեց: Նախնական կանխատեսմամբ, Ուիլշերը դաշտ կարող է վերադառնալ միայն հաջորդ ամսվա երկրորդ կեսից հետո: