• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Ուիլշեր. «Հուսամ` Ուոլկոտը վերջապես կստորագրի պայմանագիրը»

Ջեկ Ուիլշեր և Թեո Ուոլկոտ«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հորդորում է իր թիմակից Թեո Ուոլկոտին` նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Ուոլկոտի պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտին, իսկ կողմերն այդպես էլ համաձայնության չեն գալիս: Անգլիացի հարձակվողը պահանջում է շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձ, մինչդեռ Արսեն Վենգերը չի կարող նման շռայլություն թույլ տալ: Ամենայն հավանականությամբ արդեն հաջորդ մրցաշրջանում Թեոն հանդես կգա այլ ակումբում:

Այնուամենայնիվ, Ուոլկոտի թիմակիցները հավատացած են, որ նա կմնա ակումբում:

-Յուրաքանչյուրս էլ ուզում ենք, որ Թեոն պայմանագիր կնքի: Բայց դա նրա և ակումբի խնդիրն է: Ես միայն հույս ունեմ, որ նրանք համաձայնության կգան:

Թեոն հիանալի է խաղում և թիմին մեծ օգուտ է տալիս: Ես միշտ նրան ասում եմ. «Դե լավ, Թե´ո, ստորագրիր պայմանագիրը»: Բայց ես արդեն ասացի` դա իր անձնական որոշումն է լինելու, բայց նա պետք է հիշի` ինչքան կարևոր է երկրպագուների և մեզ համար:

Բացի այդ, Ուիլշիրը հույս ունի, որ Թեոն հաշվի կառնի նաև իրենց ստորագրած պայմանագրերը:

-Մենք բոլորս լավ ընկերներ ենք, բրիտանացիներ և միշտ միասին ենք: Հուսամ` նա կհետևի մեր օրինակին և վերջապես կստորագրի պայմանագիրը:

Հետաքրքիր փաստեր