Կոստա-Ռիկայի հավաքականի հարձակբող Ջոել Քեմպբելը հայտնել է, որ մտադիր է հաջորդ մրցաշրջանն սկսել «Արսենալում»:
Երեք տարի առաջ «զինագործների» հետ պայմանագիր ստորագրելով՝ Քեմպբելն այդպես էլ լոնդոնյան ակումբում իրեն դրսևորելու հնարավորություն չստացավ: Նախորդ մրցաշրջանում Ջոելը վարձավճարով հանդես եկավ հունական «Օլիմպիակոսում»:
21-ամյա հարձակվողը երեկ դարձավ աշխարհի առաջնությունում Ուրուգվայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլստը: Ջոելը իր մեծ ավանդն ունեցավ Ուրուգվայի դեմ տարած սենսացիոն հաղթանակի մեջ՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Քեմպբելը հուսով է, որ իր տպավորիչ խաղի շնորհիվ «Արսենալ» վերադառնալու հնարավորություն կստանա:
-Իհարկե, ես պետք է վերադառնամ «Արսենալ», քանի որ գործող պայմանագիր ունեմ, սակայն այս պահին ինձ համար ամենակարևորն աշխարհի առաջնությունն է,- ասել է Քեմպբելը: Goal