Մոտակա հանդիպումները

19 մայիս 2022, 21:00

mnatany.am

Նորություններ

Ջոննի Էվանս. «Ռեալը» միայն Ռոնալդուն չէ»

12.02.2013, 10:39

Ռոնալդու«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ջոննի Էվանսը վստահ է, որ Չեմպիոնների Լիգայի առաջիկա երկու խաղերում իր թիմը պետք է զգուշանա ոչ միայն Ռոնալդուից:

 

Չորեքշաբթի երեկոյան «Յունայթեդը» կհյուրընկալվի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում:

 

Էվանսը չի կարծում, որ միայն «մանկունյանցիների» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է խնդիրներ ստեղծելու իրենց համար:

 

-Կրիշտիանուն փոխել է իր խաղը: Երբ հանդես էր գալիս «Օլդ Թրաֆորդում», նա գործում էր որպես աջ կամ ձախ վինգեր: Չեմ կարծում, որ «Ռեալում» էլ է նույնը անում:

 

«Ռեալում» միայն Ռոնալդուն չէ, ումից պետք է զգուշանանք: Նրանք շատ ֆուտբոլիստներ ունեն, ովքեր մեզ համար լուրջ խնդիրներ կարող են ստեղծել: Իհարկե, մենք կփորձենք կանգնեցնել նրանց,- ասել է Էվանսը: Goal

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

19.09.2021, 16:36

Տաղանդ, աշխատասիորություն, էգո։ Ինչպե՞ս ղեկավարել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» հաջողության ամենակարևոր գրավակններից է, թե ինչպես կկառուցի ու ինչպիսին կլինի Սուլշերի և Ռոնալդուի հարաբերությունը։

կարդալ...

Կրիշտիանուն նոր ռեկորդի շեմին

14.09.2021, 20:14

Կրիշտիանուն նոր ռեկորդի շեմին

Կրիշտիանու Ռոնալդուն այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կանցկանցի Չեմպիոնների Լիգայում իր 177-րդ հանդիպումը։

կարդալ...