• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջո Բարտոն. «Ազարի միակ մեղքն այն է, որ նա այնքան էլ ուժեղ չի հարվածել գնդակ մատուցող տղային»

Ջո Բարտոն«Մարսելի» կիսապաշտպան Ջո Բարտոնը կարծում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, որը երեկ գնդակ մատուցող տղային հարվածել է, մեղավոր է միայն այն բանում, որ ավելի ուժեղ հարված չի հասցրել:

Միջադեպը, որը տեղի է ունեցել երեկ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Սուոնսի»-«Չելսի» պատասխան հանդիպման ժամանակ, քննարկվում է ամենուր: Մեծամասնությունը դատապարտում է Ազարին, որն իր արարքի համար հեռացվեց դաշտից: Ֆուտբոլային մասնագետների միայն մի փոքր զանգվածն է պաշտպանում բելգիացի ֆուտբոլիստին: Նրանցից մեկն էլ Բարտոնն է, որն այս դրվագում մեղադրում է գնդակ մատուցող տղային:

Ջոյի կարծիքով միտումնավոր ժամանակ ձգելու համար այդ տղան արժանի էր ավելի ուժեղ հարվածի: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում: «Ազարի միակ մեղքն այն է, որ նա այնքան էլ ուժեղ չի հարվածել գնդակ մատուցող տղային»:

Հետաքրքիր փաստեր