• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռահիմ Ստերլինգը դիմել է հոգեբանի օգնությանը

Ռահիմ Ստերլինգ«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը դիմել է հոգեբանների օգնությանը, որպեսզի Եվրո-2016-ին պատրաստվելու համար վերականգնի վստահությունն իր ուժերի նկատմամբ։

Անցած ամառ Ռահիմը «Լիվերպուլից» 49 մլն ֆունտով «Սիթի» տեղափոխվելու արդյունքում դարձավ պատմության ընթացքում ամենաթանկ անգլիացի ֆուտբոլիստը։ Սակայն ակնհայտ է, որ Ստերլինգի համար արված այդ մեծ ներդրումներն իրենց արդյունքը չտվեցին։

21-ամյա Ստերլինգը վստահ է, որ իր խնդիրներն ունեն հոգեբանական հիմք։ Այդ պատճառով Ռահիմը դիմել է բժիշկ Սթիվ Պիտերսի օգնությանը, ով աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ աշխատել է Անգլիայի հավաքականի հետ։

-Ինձ պարզապես պետք է դրական մտքեր ունենալ։ Նա (Պիտերսը) միանշանակ ինձ օգնում է։ Ես կայցելեմ նրան, քանի դեռ գտնվում եմ հավաքականում։ Շատերն են նման բաներ անում։

Նա ինձ հետ աշխատել է նաև «Լիվերպուլում», սակայն «Սիթի» տեղափխովելուց հետո ես նրա հետ հանդիպելու հնարավորություն չունեցա։ Այնպես որ հավաքականում նրա հետ աշխատելը մեծ առավելություն է ինձ համար,֊ ասել է Ստերլինգը։ The Telegraph

Ավելացնենք, որ հոգեբանի աշխատանքն արդեն դրական արդյունքներ տվել է։ Ստերլինգը Ավստրալիայի հավաքականի հետ խաղում վստահ հանդես եկավ՝ կատարելով երկու գոլային փոխանցում։

Հետաքրքիր փաստեր