«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հաստատեց, որ «Արսենալն» ակտիվացրել է պայմանագրով Ջեյմի Վարդիին գնելու կետը։
Երեկ The Guardian պարբերականը ինֆորմացիա տարածեց, որ «Արսենալն» ակտիվացրել է Վարդիի պայմանագրով փոխատուցման կետը և պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ։ Այս պարագայում Ջեյմին կարող է ինքնուրույն որոշել իր ապագան։
Daily Mirror֊ը հղում անելով «Էմիրեյթսի» իր աղբյուրին՝ հայտնում է, որ «Արսենալն» արդեն բանակցում է Վարդիի հետ և հուսով է գործարքն ավարտին հասցնել առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Ջեյմին պահանջում է շաբաթական 120 հզր ֆունտ աշխատավարձ, որը երկու անգամ ավել է իր ներկայիս աշխատավարձից։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը տվել է իր համաձայնությունը։
Այս տրանսֆերի հետ կապված վերջին կասկածները ցրվեցին, երբ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հաստատեց, որ լոնդոնցիները կատարել են իրենց քայլը և այժմ սպասում են 29-ամյա ֆուտբոլիստի պատասխանին։