«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ռաֆայել Բենիտեսին նշանակելու մասին։ «Լիվերպուլի» նախկին մարզչի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել։
Հիշեցնենք, որ այսօր «Սեյնտ-Ջեյմս Պարկի» ակումբը պաշտոնանակ արեց Սթիվ Մաքլարենին, ում գլխավորությամբ «Նյուքասլը» 8 ամսում ընդամենը 6 հաղթանակ էր տարել և գտնվում էր Պրեմիեր Լիգայի 19-րդ հորիզոնականում։
«Նյուքասլն» արագ կողմորոշվեց նոր մարզչի հարցում և քիչ առաջ հաստատեց 55-ամյա Բենիտեսի նշանակումը, ում նախորդ ակումբը Մադրիդի «Ռեալն» էր։ Ռաֆայելն իր նոր ակումբում առաջին խաղը կանցկացնի երկուշաբթի օրը՝ առաջատար «Լեսթերի» հետ։
-Մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեր առջև դրված նպատակի վրա։ Ես եկել եմ այստեղ, որպեսի կատարեմ դրված խնդիրը։ Անձամբ ինձ համար սա Պրեմիեր Լիգա վերադառնալու հնարավորություն է, որտեղ ես ավելի մոտ կլինեմ իմ տանը և իմ ընտանիքին։ Ես շատ ուրախ եմ դրա համար,- ասել է Բենիտեսը։