Իսպանացի հայտնի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը մոտակա օրերին կարող է գլխավորել Լոնդոնի «Քուինս Պարկ Ռեյնջերս» ակումբը: «ՔՊՌ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մարկ Հյուզի գլխավորությամբ թիմը ձախողեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը և այժմ 12 տուրից հետո վաստակած 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ընդ որում, Հյուզի սաները միակն են Պրեմիեր Լիգայում, որ հաղթանակ չեն տոնել:
«ՔՊՌ»-ի ղեկավարները դեռ անցած դեկտեմբեր էին ցանկանում բաժանվել Հյուզից:
Հիշեցնենք, որ Բենիտեսը ժամանակին մարզել է «Վալենսիան», «Լիվերպուլը» և «Ինտերը»:
Իսպանացու վերջին ակումբը եղել է Միլանի «Ինտերը», որը լքեց 2010թ-ին: L’Equipe