• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսը նորից պաշտպանել է Ֆերնանդո Տորեսին

Ռաֆայել Բենիտես և Ֆերնանդո Տորեսին«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերթական անգամ պաշտպանել է Ֆերնանդո Տորեսին լրագրողների քննադատություններից:

 
Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Սպարտայի» դեմ (1:1) Տորեսը չիրացրեց մի շարք գոլային պահեր: Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Ռաֆայելը չվիրավորեց Ֆերնանդոյին և հայտնեց, որ նա լավ էր ընտրում դիրքը դաշտում:

 
-Մենք կարող ենք խոսել Ֆերնանդոյի մասին այն տեսանկյունից, որ նա գոլ չխփեց՝ ունենալով 4 գոլային պահ: Սակայն եկեք սրան նայենք դրական կողմից: Այսօր մենք չորս գոլային պահ ունեցանք:

 
Այո, մենք հիասթափված ենք, որ նա գոլի հեղինակ չդարձավ: Մինչդեռ նա առաջվա պես իրեն նվիրում է ակումբին, և ես չէի ասի, որ այս երեկո նա վատ խաղաց:

 
Իհարկե, դուք կարող եք վերլուծել հարձակվողի խաղը միայն գոլերի թվով: Հնարավոր է, որ դուք ճիշտ եք: Մինչդեռ Ֆերնանդոն մեծ աշխատանք է կատարել ակումբի համար: Եթե նա շարունակի խաղալ այսօրվա պես, ապա գոլերը կգան իր մոտ: Վստահ եմ դրանում,- հայտնել է Բենիտեսը: The Guardian

Հետաքրքիր փաստեր