«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է իր թիմի վրա մրցաշրջանի մնացած հատվածում: Իսպանացի մասնագետը պատմել է նաև պաշտպան Ջոն Թերրիի մասին, ով պատրաստ է դաշտ վերադառնալ վնասվածքից հետո:
-Թերրին աշխատում է ամեն օր և բարելավում է իր դրությունը: Մենք գոհ ենք նրա վիճակից, մինչդեռ ամեն անգամ վնասվածքից հետո ֆուտբոլիստներին ընդմիջում է անհրաժեշտ, որպեսզի ապաքինվեն: Այժմ մենք դժվարին ժամանակացույց ունենք, սակայն խաղացողների համար այսպես ավելի լավ է, քան հեռուստացույցով թիմի խաղերը դիտելը:
Բարձր մակարդակով դու պայքար ես մղում տիտղոսների համար վերջին 10 խաղերում և մրցաշրջանի վերջին ամիսներին: Ահա խառնվածքը ցույց տալու իսկական ժամանակը մրցաշրջանի ավարտն է և ոչ թե սեպտեմբերը,- հայտնել է Բենիտեսը: Goal.com