mnatany.am

Նորություններ

Այս նյութի հեղինակը Aida խմբագիրն է

Ռաֆայել Բենիտես. «Մենք պետք է ավելի անգութ լինենք»

17.01.2013, 12:41

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Սաութհեմպտոն» խաղը, որն ավարտվեց 2:2 հաշվով: Ըստ մասնագետի` իր թիմը պետք է անգութ վերաբերվեր գոլային պահերին:

 

Չորեքշաբթի երեկոյան «ազնվականները» բոլորի համար անսպասելի ոչ ոքի խաղացին տանը: Առաջին խաղակեսից հետո «Չելսին» երկու գնդակի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն ունենալով հնարավորություն ավելացնելու գոլերի թիվը` բավարարվեց միայն ոչ ոքիով:

 

Բենիտեսը կարծում է, որ իրենց սխալը գոլային պահերը չօգտագործելն էր:

 

-Մենք պետք է ավելի լուրջ մոտենանք մեր ստեղծած գոլային պահերին: 2:0 հաշվի դեպքում պետք է խփել 3-րդ գնդակ և «սպանել» հանդիպումը, սակայն մենք դա չարեցինք:

 

Ես այս մասին էլի եմ խոսել և հիմա կրկնվում եմ: Այսօր մենք նորից ունեինք բավականին շատ գոլային պահեր, բայց դրանք չիրացրինք: Արդյունքում մենք նրանց տվեցինք հնարավորություն հաշիվը հավասարեցնելու,- հայտնել է Բենիտեսը Sky Sports-ի հետ հարցազրույցում:

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

04.10.2021, 09:42

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը 7-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Fantasy Premier league խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

28.09.2021, 11:04

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

Անգլիայի Պրեմիեր Լիգան մեզ պարգևեց հերթական մարզչական շոուն։

կարդալ...