Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Ռեալը» պատրաստվում է ամռանը միանալ «Սաութհեմպտոնի» երիտասարդ պաշտպան Լյուկ Շոուի համար մղվող պայքարին:
Ընթացիկ մրցաշրջանում Շոուն ոչ միայն հաջող հանդես է գալիս «Սաութհեմպտոնում», այլ նաև հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական: Շոուի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտտենհեմը»:
Եվ չնայած որ այդ պայքարում ֆավորիտը համարվում է «Չելսին», «Ռեալը» պատրաստ է մրցակցության: «Արքայական ակումբն» իր ֆինանսական կարողությամբ կարող է բավարարել «Սաութհեմպտոնի» ցանկացած պահանջ:
Նշենք, որ իսպանական գրանդում արդեն հանդես է գալիս «Սաութհեմպտոնի» սան Գարեթ Բեյլը, ում «Ռեալը» նախորդ ամառ գնեց «Տոտտենհեմից»: