• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» պատրաստ է Բենզեմային վաճառել «Արսենալին»

Կարիմ Բենզեմա«Ռեալ Մադրիդը» հայտնել է «Արսենալի» իր գործընկերներին, որ պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոքր գումարի դիմաց վաճառել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային:

Ինչպես հայտնում է London Evening Standard-ը, «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հիասթափված է այն բանից, որ Բենզեման 8 խաղում ընդամենը 2 գոլի հեղինակ է դարձել:

Անչելոտին դիմել է մադրիդյան ակումբի ղեկավարներին, որպեսզի նրանք հունվարին ձեռք բերեն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին: Նա նաև նշել է, որ պատրաստ է հրաժարվել 25-ամյա ֆրանսիացու ծառայություններից:

2009թ-ին Բենզեման 30 մլն ֆունտի դիմաց է տեղափոխվել «Ռեալ», սակայն ձմռանն իսպանական ակումբը պատրաստ է Կարիմին ավելի փոքր գումարի դիմաց բաց թողնել: Հայտնի է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վաղուց է հետաքրքրվում իր հայրենակցի ծառայություններով:

Աղբյուրը նաև նշում է, որ բացի Սուարեսից «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի տարբերակը: