• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալի» նախագահ. «Մենք Բեյլի համար առաջարկություն չենք արել»

Գարեթ Բեյլ«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ իր ակումբը «Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին գնելու առաջարկություն չի արել:

Չնայած լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Բեյլը չի վաճառվում, մամուլը շարունակում է ուելսցուն ուղարկել «Սանտյագո Բեռնաբեու»: Սակայն «Ռեալն» անգամ փորձ չի կատարել Գարեթին ձեռք բերելու համար:

-Նա հրաշալի խաղացող է, ով հանդես է գալիս մի ակումբում, որի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Բայց կարող եմ ասել, որ մենք ոչ մի առաջարկ չենք արել- Univision-ի հետ հարցազրույցում հայտնել է Պերեսը:

Բացի այդ, Բեյլի տեղափոխությունը մադրիդյան գերակումբ ամբողջովին բացառում է նաև երեկ տեղի ունեցած նոր մարզահագուստի շնորհանդեսը: «Տոտտենհեմի» չորս խաղացողներից մեկը, ովքեր ներկայացնում էին այդ մարզահագուստները, հանդիսանում էր Բեյլը:

Հետաքրքիր փաստեր