«Արսենալի» կիսապաշտպաններ Աարոն Ռեմսին և Սանտի Կազորլան, ինչպես նաև 17-ամյա խոստումնալից Գեդիոն Զելալեմը նոր՝ երկարաժամկետ պայմանագրեր են ստորագրել ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Ռեմսին «Արսենալ» է տեղափոխվել 2008թ-ին: 2010թ-ին նա ոտքի կրկնակի կոտրվածք ստացավ, ինչը սպառնում էր նրա կարիերային:
23-ամյա Աարոնը հիանալի սկսեց ընթացիկ մրցաշրջանը՝ 27 խաղում խփելով 13 գնդակ: Դեկտեմբերից Ռեմսին գոտկատեղի վնասվածքի պատճառով բացակայում էր, սակայն այժմ մոտ է շարք վերադառնալուն:
Ինչ վերաբերվում է Կազորլային, ապա 29-ամյա իսպանացին երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Արսենալում»: 17 ամյա Զելալեմն անցած տարի է միացել «Արսենալին»: Երիսատարդ գերմանացին հասցրել է տպավորել Արսեն Վենգերին և արժանանալ պայմանագրի, որն իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է: