• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեյնան չի պատրաստվում տեղափոխվել «Բարսելոնա»

Պեպե Ռեյնա«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան ժխտել է լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Նա նաև հայտնել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիկտոր Վալդեսը չի երկարաձգելու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Սրա հետ կապված «Բարսայի» անունը սկսեցին կապել Ռեյնայի հետ: Սակայն անձամբ խաղացողը «Լիվերպուլից» հեռանալու մտադրություն չունի:

-«Բարսա» տեղափոխվելու մասին ցանկացած խոսակցություն ընդամենը ենթադրություն է: Ես պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ և շատ երջանիկ եմ այստեղ:

Համոզված եմ, որ Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայից» հեռանալու իր պատճառներն ունի: Ես հարգում եմ նրան: Ազգային հավաքականում միասին ենք հանդես գալիս, և նա իմ ընկերն է: Նա կհեռանա գլուխը շատ բարձր, նա ինքն իրեն նվիրել է «Բարսելոնային»,- հայտնել է Ռեյնան Marca ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր