• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մարտինես. «Մենք երբեք չենք հանձնվել և չենք պատրաստվում դա անել այժմ»

Ռոբերտո Մարտինես«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը շարունակում է պնդել, որ իր թիմը կարող է մնալ Պրեմիեր Լիգայում՝ չնայած երեկ «Սուոնսիից» կրած պարտությանը:

Երեկ երեկոյան «Ուիգանը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Սուոնսիին»: Այս պահին Մարտինեսի թիմը երեք միավորով զիջում է 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլին»:

Այնուամենայնիվ, իսպանացի մասնագետը չի հանձնվում և հավատում է, որ թիմը կպահպանի տեղը Պրեմիեր Լիգայում:

-Մենք դա արել ենք նախկինում և այժմ նույնպես կարող ենք անել: Կարող ենք հյուրընկալվել ցանկացած թիմի և միավորներ վաստակել: Երբեք չենք հանձնվել և չենք պատրաստվում դա անել այս անգամ,- հայտնել է Մարտինեսը:

Նշենք, որ առաջիկա շաբաթ օրն «Ուիգանը» խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակչում: Անկախ այդ խաղի արդյունքից՝ «Ուիգանն» արդեն ապահովել է տեղը Եվրոպա Լիգայի հաջորդ խաղարկությանը: