• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոխոն Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել

Մարկոս Ռոխո«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց երկու շաբաթ հետո Մարկոս Ռոխոն, վերջապես, Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել:

«Կարմիր սատանաները» 21-ամյա Ռոխոյի տրանֆերը հաստատեցին դեռ օգոստոսի 20-ին, սակայն արգենտինացին մինչ այժմ իր նորամուտը չի նշել Լուի վան Գալի թիմում:

Հաղորդվում էր, որ «Յունայթեդն» այս մրցաշրջանում չի կարողանա օգտվել Մարկոսի ծառայություններից՝ օրենքի հետ վերջինիս ունեցած խնդիրների պատճառով: 2010թ-ին Ռոխոն ծեծկռտուքի էր մասնակցել, ինչի համար նրան մեղադրանք էր առաջադրվել:

Մարկոսին հաջողվել է հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և նա այսօր աշխատանքի թույլտվություն է ստացել: Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածով, ապա Ռոխոն սեպտեմբերի 14-ին կմասնակցի «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղին:

Ավելացնենք, որ «Յունայթեդը» Մարկոսի տրանսֆերի համար «Սպորտինգին» 16 մլն ֆունտ վճարեց:

Հետաքրքիր փաստեր