«Չելսիի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հետ: Հռոմեական ակումբի հաջորդ նորեկը կդառնա հարձակվող Սամուել Էտո՚Օն:
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո լրացավ Քոուլի պայմանագիրը «կապույտների» հետ և կողմերի ընդահնուր համաձայնոթյամբ փորձառու պաշտպանը ձեռք բերեց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Հաջող բուժզննում անցելուց հետո այսօր Էշլին «Ռոմայի» հետ երկու տարվա պայմանագիր ստորագրեց՝ պայմանով, որ այն կարող է երկարաձգվել ևս 12 ամսով: Իր նոր ակումբի հետ Քոուլը կկարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգային:
Սպասվում է, որ «Ռոման» պայմանագիր կստորագրի նաև Քոուլի նախկին թիմակից Սամուել Էտո՚Օյի հետ: Կամերունցի ֆուտբոլիստի ներկայացուցիչն արդեն բանակցում իտալական ակումբի հետ: Goal