«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ իրեն պետք չէ համեմատել «Չելսի» լեգենդ Դիդյե Դրոգբայի հետ:
«Անդերլեխտում» հանդես գալու ժամանակ Ռոմելուին անվանում էին «նոր Դրոգբա»: Այժմ Լուկակուն հրաշալի մրցաշրջան է անցկացնում «Վեստ Բրոմվիչում»: Ֆուտբոլիստն ակնկալում է ամռանը վերադառնալ «Չելսի» և դրսևորվելու հնարավորություն ստանալ:
-Դիդյեն և ես գործում ենք նմանատիպ ոճով: Ես շատ բան նրանից եմ սովորել և ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել մի ամբողջ տարի շփվել նրա հետ: Սակայն գոյություն ունի միայն մեկ Դիդյե Դրոգբա, այնպես ինչպես մեկ Ռոմելու Լուկակու:
Դրոգբայի և Անելկայի նման ֆուտբոլիստներն ինձ առան իրենց թևի տակ և ցույց տվեցին, թե ամեն ինչ ինչպես է կառուցված Պրեմիեր Լիգայում: Եվ այժմ ես ուրախ եմ, որ տարածում եմ իմ սեփական թևերը,- հայտնել է Լուկակուն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: