«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով 2012/13 մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում», խոստովանել է, որ իրեն դուր է գալիս Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու տարբերակը:
Ժոզե Մոուրինյոն, ով ամենայն հավանականությամբ շուտով կվերադառնա «Չելսի», առաջիններից մեկը պետք է լուծի 20-ամյա բելգիացի հարձակվողի խնդիրը: Ռոմելուն Պրեմիեր Լիգայի վերջին առաջնությունում դարձավ 17 գոլի հեղինակ, ինչն էլ օգնեց «Վեստ Բրոմվիչին» մրցաշարային աղյուսակում իր համար բարձր տեղ զբաղեցնել:
-Ես մրցաշրջանը կսկսեմ «Չելսիում», որից հետո մարզիչների հետ կքննարկեմ իմ ապագան: Ես իրատես եմ: «Բորուսիան» լավ տարբերակ կլինի,- ասել է Լուկակուն,- The Sun