«Տոտտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև մեկ ամիս։
Ռոմերոն լիովին մասնակցեց «Տոտտենհեմի» երկու առաջին հանդիպումներին էլ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում, սակայն անցած կիրակի վնասվածք ստացավ «Չելսիի» դեմ խաղում:
The Athletic-ն ակնկալում է, որ Քրիստիանը կլինի հիվանդանոցում մինչև մեկ ամիս, և դա ծանրաբեռնված ամիս կլինի «շպորների» համար, ովքեր այդ ընթացքում պետք է անցկացնեն Պրեմիեր լիգայի 6 խաղ, այդ թվում՝ սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
24-ամյա արգենտինացու բացակայության ընթացքում «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է դիմել Դավինսոն Սանչեսի օգնությանը կամ վարձակալել «Բարսելոնայից» Կլեման Լենգլետին։