Ռոյ Հոջսոնը չի մտածում Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն ազատելու մասին, չնայած որ իր թիմն ձախողեց ելույթները Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնութունում:
Իտալիայից և Ուրուգվայից կրած պարտությունից հետո անգլիացիներն այսօր կարող են հրաժեշտ տալ առաջնությանը, եթե Կոստա Ռիկան Իտալիայի հետ խաղում միավոր վաստակի:
Այս առաջնությանը Անգլիայի հավաքականը եկել էր մեծ սպասելիքներով, սակայն իրականությունը դաժան էր:
-Ես հեռանալու մտադրություն չունեմ: Ես իսպակես ուրախ եմ իմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքով: Իհարկե, ես հիասթափված եմ, սակայն հրաժարական տալու անհրաժեշտություն չկա,- ասել է Հոջսոնը: BBC