«Էվերթոնը» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանին։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ արդեն ավարտված մրցաշրջանի ավարտին «Գուդիսոն Պարկի» ակումբը պաշտոնանկ արեց Ռոբերտո Մարտինեսին, ով «Էվերթոնում» էր մոտ երեք տարի։ Հեռացումից անմիջապես հետո «Էվերթոնի» ղեկավար Փարադ Մաշիրին սկսեց նոր մարզչի որոնման աշխատանքները։
Մի քանի տարբերակ քննարկելուց հետո այսօր «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց 53-ամյա Կումանը։ Հոլանդացու նախորդ աշխատավայրը «Սաութհեմպտոնն» էր, որտեղ նա փայլուն կատարեց իր գործը։
֊Ես շատ ուրախ եմ «Էվերթոնի» մարզիչը դառնալու համար։ Ես հավատում եմ այս ակումբին, հավատում եմ թիմին, երկրպագուներին և վստահ եմ, որ ապագայում մենք մեծ հաջողություններ կունենանք,֊ ասել է Կումանը։