«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է Բրենդան Ռոջերսի հետ նոր պայամանագրի ստորագրման մասին:
2012թ-ին գլխավորելով «Լիվերպուլը»՝ Ռոջերսն առաջին տարում «կարմիրների» համար ապահովեց ընդամենը 7-րդ հորիզոնականը: Սակայն ղեկավարությունը հավատաց նրան և աշխատանքը շարունակելու հնարավորություն տվեց:
2013/14 մրցաշրջանի ընթացքում Ռոջերսը շարունակցեց զարգացնել «Լիվերպուլի» խաղը և արդյունքում մերսիսայդցիները մինչև վերջին տուրը պայքարեցին չեմպիոնության համար և զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ Չեմպիոնների Լիգային մասնակցելու հնարավորություն ստացան:
41-ամյա հյուսիսիռլանդացու նախորդ պայմանագրի լրանալուն մեկ տարի կար, և այսօր հայտնի դարձավ, որ Ռոջերսը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:
-Ինձ համար մեծ պատիվ է այս մեծ ակումբում աշխատանքը շարունակելու առաջարկ ստանալը: Ես ուրախ եմ այն ամենի համար, ինչ մեզ հաջողվեց ստեղծել վերջին երկու տարիների ընթացքում,- ասել է Ռոջերսը: