• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոսիցկին և Ժիրուն պատրաստ են խաղալու «Նյուքասլի» դեմ

Տոմաշ Ռոսիցկի«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր թիմի ֆուտբոլիստներ Օլիվյե Ժիրուն և Տոմաշ Ռոսիցկին պատրաստ կլինեն մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի խաղին, որում «զինագործները» դաշտ դուրս կգան «կաչաղակների» դեմ:

Հիշեցնենք, որ Ժիրուն և Ռոսիցկին բաց թողեցին «Արսենալի» վերջին խաղը «Ուիգանի» հետ, որում Վենգերի սաները նվազագույն հաշվով հաղթանակ տարան:

Բացի դա, Վենգերը ավելացրել է, որ թիմի պաշտպան Անդրե Սանտոսը և կիսապաշտպան Աբու Դիաբին արդեն հաջորդ շաբաթ կվերսկսեն մարզումները:

Օլիվյե Ժիրու-Այն, որ վնասվածքով ֆուտբոլիստ գրեթե չունենք, շատ կարևոր է առաջնության այս հատվածի համար: Դա խոսում է նաև մեր բժշկական անձնակազմի աշխատանքի որակի մասին:

Մենք հուսով ենք, որ այս վիճակը երկար կպահպանվի, քանի որ հունվարին մեզ շատ ֆուտբոլիստներ պետք կգան: Միակ բացը Ժերվինյոն է, ով կմասնակցի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը,- ասել է Վենգերը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր