• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին Բրազիլիայի դեմ խաղն ամբողջությամբ խաղաց Սէր Ալեքսի թույլտվությամբ

Ուեյն ՌունիԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» իր գործընկեր Սէր Ալեքս Ֆերգյուսոնն էր իրեն թույլ տվել խաղացնել Ուեյն Ռունիին ամբողջ 90 րոպե Բրազիլիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ:

Ուեյնն ամբողջությամբ մասնակցեց հանդիպմանը, որում անգլիացիները վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ հաղթեցին բրազիլացիներին, իսկ անձամբ Ռունին գոլ խփեց և կատարեց արդյունավետ փոխանցում (2:1):

Միևնույն ժամանակ արդեն հաջորդ շաբաթ «մանկունյանցիներին» կարևորագույն հանդիպում է սպասվում «Ռեալի» դեմ Մադրիդում` Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: Չնայած այս իրավիճակին՝ Հոջսոնին հաջողվեց ստանալ Սէր Ալեքսի թույլտվությունը օգտագործել Ուեյնին առավելագույն չափով:

-Ես միշտ փորձում եմ խոսել գլխավոր մարզիչների հետ, հատկապես նրանց, ովքեր շատ խաղացողներ են ուղարկում հավաքական: Ցանկանում եմ նրանց հայտնել իմ մտքերը, թե ինչպես կցանկանայի օգտագործել իրենց խաղացողներին:

Երբ ես զրուցեցի Ալեքսի հետ, նա ասաց, որ Ուեյնը վերադառնում է վնասվածքից և խաղային պրակտիկան նրան օգուտ կբերի, նույնը նաև Սմոլլինգի դեպքում:

Նա ավելի շատ անհանգստացած էր Քլևերլիի և Ուելբեքի մասին, որոնք շատ խաղեր են անցկացրել ու առջևում ևս շատ խաղեր ունեն և ոչ միայն «Ռեալի» դեմ:

Հնարավոր է՝ ես գողացա 15 րոպե Ուելբեքի համար, սակայն հույս ունեմ, որ Ալեքսն ինձ կների,- հայտնել է Հոջսոնը: Manchester Evening News