Ինչպես հայտնում է Daily Star-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կդառնա Անգլիայի ազգային հավաքականի նոր ավագը:
Սպասվում է, որ աշխարհի առաջնությունից հետո Սթիվեն Ջերարդը և Ֆրենկ Լեմպարդը կհայտնեն հավաքականից հեռանալու մասին: Հաջորդ մեծ առաջնության ժամանակ՝ Եվրո2016թ-ին Ջերարդը կլինի 36, իսկ Լեմպարդը՝ 38 տարեկան:
Ավագի և երկրորդ ավագի հեռանալը «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին ստիպել է մտածել նոր ավագ նշանակելու մասին: Մեծ է հավանականությունը, որ Հոջսոնը ավագի թևկապը կվստահի 28-ամյա Ռունիին: Աղբյուրի հաղորդմամբ, Ռունին արդեն հայտնել է մարզչին, որ պատրաստ է ստանձնել առաջատարի դերը: