«Մանչեսթեր Յունայթեդ» հարձակվող Ուեյն Ռունին վստահ է, որ իրենց թիմը կարող է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում հաղթահարել «Բավարիայի» արգելքը և դուրս գալ կիսաեզարփակիչ:
Մեկ շաբաթ առաջ «Օլդ Թրաֆորդում» գրանցված 1:1 արդյունքը «կարմիր սատանաների» համար հաջորդ փուլ դուրս գալու շանսեր է պահպանում: Ռունին չի ժխտում, որ ֆավորիտը «Բավարիան» է, սակայն հավատում է իր թիմի կարողություններին:
-Յուրաքանչյուրն ունի իր ֆավորիտը: Երբ «Չելսին» նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը, այդ մրցաշրջանում նրանք երեք անգամ կարող էին դուրս մնալ պայքարից: Մենք վստահ ենք, որ կարող ենք առաջ գնալ:
Դա շատ բարդ կլինի: «Բավարիան» և «Բարսելոնան» երկու ուժեղագույն ակումբներ են, որոնք դեռ պայքարի մեջ են: Մենք պատրաստ ենք: Սա շատ կարևոր խաղ է,- ասել է Ռունին: ESPN