«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռուեյն Ռունին խոստովանել է, որ մյուս ակումբներն այլևս չեն վախենում խաղալ «Օլդ Թրաֆորդում»:
Երեկ երեկոյան «Մանչեսթեր Սիթին» դարձավ արդեն վեցերորդ ակումբը, որը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հաղթեց «Օլդ Թրաֆորդում»:
Տնային վեց պարտություն. դա ավելին է, քան վերջին երեք մրցաշրջաններինը միասին վերցրած:
-Մենք չենք կարող մեկ մրցաշրջանում 6 տնային պարտություն կրել: Մենք պետք է կրկին ստիպենք մյուս ակումբներին, որ վախենան այս մարզադաշտից: Մենք գիտենք, որ պետք է կայունացնենք մեր խաղը: Սա ծանր պարտություն էր, սակայն մենք պետք է առաջ շարժվենք,- ասել է Ռունին: Sky Sports