
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը գովել է «Արսենալի» վինգեր Բուկայո Սակային՝ գոլերի հանդեպ իր քաղցը վերականգնելու համար:
Կիրակի օրը 21 ամյա Սական իր գոլով, և արդյունավետ փոխանցումով դեպի Հարի Քեյնը, ապահովեց բրիտանացիների հաղթանակը Ուկրաինայի նկատմամբ Եվրո-2024-ի ընտրական խաղում (2:0):
Իսկ մի փոքր ավելի վաղ Բուկայոն դարձավ առաջին խաղացողը, ով այս մրցաշրջանում ԱՊԼ-ում երկնիշ գոլերի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Սաութգեյթը զգում է, որ Սական «մտավոր տեղաշարժ» է ունեցել, և Բուկայոն իսկապես հավատում է իր ուժերին:
«Դա բարձրակարգ հարված էր: Վերջին 18 ամիսների ընթացքում նա ավելացրեց այդ անողոքությունը իր խաղին»:
«Ես պարզապես կարծում եմ, որ նա խաղում է իրական հավատով հիմա, երբ նա դարպասի առջև է»:
«Նրա ելույթները ակումբում և մեզ համար, դա ցույց են տալիս: Երբ նա գալիս է հարվածային դիրք, դուք ակնկալում եք, որ նա գոլ կխփի, և սա հենց մտավոր տեղաշարժն է: Տեխնիկան դրա հետ կապ չունի, քանի որ նա միշտ տեխնիկապես զինված է եղել»:
«Կարծում եմ՝ նա հիմա հասկանում է, որ բարձր մակարդակի եզրային հարձակվող լինելու համար անհրաժեշտ են գոլեր և գոլային փոխանցումներ, և այս մրցաշրջանում նա դա ունի»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։