• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» կավարտի Վանյամային ձեռք բերելու գործընթացը 48 ժամվա ընթացքում

Վիկտոր ՎանյամաՀամաձայն Sky Sports-ի, «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյաման 48 ժամվա ընթացքում կավարտի իր տեղափոխությունը «Սաութհեմպտոն»:

Դեռևս անցած ամիս «սրբերը» համաձայնեցրել էին 22-ամյա քենիացու տրանսֆերը 12 մլն ֆունտով: Սակայն անձնական պայմանագրի պայմանները Վիկտորին հարմար չէին, և թվում էր, որ գործարքը այդպես էլ չի իրականանա:

Սակայն, որոշ ժամանակ հետո, «Սաութհեմպտոնը»կրկին ուշադրությունը կենտրոնացրեց Վանյամայի վրա և ավելի լավ առաջարկ ներկայացրեց: Վիկտորն իր համաձայնությունը տվել է և արդեն այսօր երեկոյան պետք է «Սեյնթ Մերի» ժամանի բոլոր ձևակերպումներն ավարտելու համար:

Հավելենք, որ երկու տարի առաջ «Սելթիկը» Վիկտորին ձեռք է բերել 900 հզր ֆունտով: Վերջին ամիսներին Վանյամայի անունը «Սաութհեմպտոնից» բացի կապում էին «Քարդիֆի», «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հետաքրքիր փաստեր