• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Սաութհեմպտոնը» մոտ է Պաբլո Օսվալդոյին ձեռք բերելուն

Պաբլո ՕսվալդոԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Սաութհեմպտոնը» մոտ է իտալական «Ռոմայի» հարձակվող Պաբլո Օսվալդոյին ձեռք բերելուն:

Այս ամառ 27-ամյա Օսվալդոյով հետաքրքրվում են մի շարք եվրոպական ակումբներ, այդ թվում` «Ատլետիկոն», «Վոլֆսբուրգը» և «Բենֆիկան»: Պրեմիեր Լիգայի ակումբներից, մինչև վերջերս, «Ֆուլհեմն» էր ցանկանում ձեռք բերել Պաբլոյին:

Սակայն այժմ Իտալիայի հավաքականի արգենտինացի ֆուտբոլիստի համար պայքարում ֆավորիտ է համարվում «Սաութհեմպտոնը», որը ֆինանսական որևէ խնդիր չունի: Աղբյուրի համաձայն, «Ռոման» խորհուրդ է տալիս Օսվալդոյին տեղափոխվել Անգլիա:

Հավելենք, որ Պաբլոյի համար կարող է պայքարի մեջ մտնել նաև «Տոտտենհեմը», որը չնայած ձեռք է բերել Ռոբերտո Սոլդադոյին, սակայն հարձակման գծում դեռևս խնդիրներ ունի: