«Սաութհեմպտոնը» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Ինտերի» կիսապաշտպան Սաֆիր Տաիդերին: Հակառակ ուղղությամբ ուղևորվեց «սրբերի» հարձակվող Դանի Օսվալդոն:
22-ամյա ալժիրցին աշխարհի առաջնությունում մասնակցեց իր երկրի ազգային հավաքականի երկու հանդիպման և հայտնվեց «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ուշադրության կենտրոնում:
-Պայմանագիր ենք ստորագրել տաղանդավոր ֆուտբոլիստի հետ, ով ցանկանում է սովորել և զարգանալ: Դա մեր ակումբի փիլիսոփայությունն է: Սաֆիրը կավելացնի մրցակցությունը մեր թիմում: Մենք կփորձենք նրան ավելի ուժեղ դարձնել,- ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Կումանը: