mnatany.am

Նորություններ

«Սաութհեմպտոնը» վստահ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ (տեսանյութ)

03.10.2015, 22:25

ChelseaՊրեմիեր Լիգայի 8-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակում իրենից վերև գտնվող «Սաութհեմպտոնին»։

 

Ժոզե Մոուրինյոյի «Չելսին» հերթական անհաջող խաղն անցկացրեց և կարելի է արդեն անակնկալ չհամարել նրա թիմի պարտությունները։ Առաջինը հաջողության հասնելուց հետո «ազնվականները» ոչ միայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվն, այլ նաև 3 գնդակ բաց թողեցին՝ պարտվելով սեփական հարկի տակ։ Վիլլիանի գոլին հյուրերից պատասխանեցին Սթիվեն Դևիսը, Սաիդո Մանեն և Գրացիանո Պելեն։

 

Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Չելսին» կշարունակի դոփել աղյուսակի երկրորդ հատվածում։

 

Չելսի 1-3 Սաութհեմպտոն

Գոլեր․ Վիլլիան՝ 10ր, Դևիս՝ 43ր, Մանե՝ 60ր, Պելե՝ 72ր։

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

04.10.2021, 09:42

Fantasy-ի մեր լիգայի հերթական հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը 7-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Fantasy Premier league խաղի ներքին առաջնություն, որի հաղթողը որպես մրցանակ ստանում է իր նախընտրած մարզաշապիկը Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

28.09.2021, 11:04

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

Անգլիայի Պրեմիեր Լիգան մեզ պարգևեց հերթական մարզչական շոուն։

կարդալ...