Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»:
«Ազնվականները» վստահ հաղթանակ տարան՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով Քելվին Դևիսի պաշտպանած դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Տորրեսը, Վիլլիանը և Օսկարը:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի սաները վաստակած 43 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Տորրես՝ 60ր, Վիլլիան՝ 71ր, Օսկար՝ 82ր: