• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սա «խելահեղ» գրաֆիկ է, և պետք է լրջորեն մտածել դրա մասին

«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան աշխարհի առաջնությանն ընդառաջ դժգոհել է «խելահեղ» գրաֆիկից։

Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ «Չելսին» երեք հանդիպում կանցկացնի Պրեմիեր լիգայում, երկուսը՝ Չեմպիոնների լիգայում, մեկը՝ Լիգայի գավաթում։

Այնուամենայնիվ, «ազնվականները» վնասվածքների պատճառով արդեն զրկվել են Ռիս Ջեյմսից ու Նգոլո Կանտեից, իսկ Ասպիլիկուետան մտավախություն ունի, որ իր թիմի հիվանդանոցը կհամալրվի։

«Դժվար և տխուր է, քանի որ ֆուտբոլիստները ցանկանում են մասնակցել աշխարհի առաջնությանը, բայց մինչ այդ մենք պետք է խաղանք այս գրաֆիկով: Մենք պետք է խաղանք մեր ակումբի համար և ցուցադրենք մեր լավագույն խաղը»:

«Մենք շատ ենք խոսում խաղացողների բարեկեցության մասին, բայց այս գրաֆիկը խելահեղ է: Պետք է մտածել դրա մասին, և թվում է, որ բանակցություններ են ընթանում ՖԻՖԱ-ի հետ այդ ուղղությամբ: Ես հասկանում եմ, որ երկրպագուները ցանկանում են ֆուտբոլ տեսնել, բայց դա դժվար է»:

«Այժմ մենք հինգ փոխարինում ունենք, բայց թիմում ունենք մի քանի վնասվածքներ, ինչը դժվարեցնում է ռոտացիայի օգտագործումը: Մենք խաղում ենք մի քանի օրը մեկ, բայց դրա հետ կապված ոչինչ անել չենք կարող։»- The Independent-ը մեջբերում է Ասպիլիկուետային։

Հետաքրքիր փաստեր