«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան աջակցել է իր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին և հայտնել, որ վերջինս ամբողջ ուժով աշխատում է՝ չնայած երկրպագուների դիմադրությանը:
-Ռաֆայելը հենց սկզբից աշխատում է հսկայական ոգևորությամբ և ցանկությամբ՝ հասնելու անհրաժեշտ արդյունքներին: Հետևաբար, մենք կենտրոնացել ենք հենց դրա վրա:
Իհարկե, շատ ավելի հեշտ է, երբ բոլորը ձգտում են շարժվել մեկ ուղղությամբ, սակայն կյանքում այսպես չի լինում: Չէ՞ որ գոյություն ունեն այդքան շատ կարծիքներ: Ցանկացած իրավիճակում կան մարդիկ, որոնք մյուսներից ավելի երջանիկ են: Ամեն ինչ կախված է այն բանից՝ արդյոք հարգում ես մյուսի դիրքորոշումը:
Չգիտենք, թե ամռանն ինչ որոշում կկայացնի ակումբը: Հենց հիմա մենք աշխատում ենք Բենիտեսի հետ և կետրոնացել ենք դրա վրա: Յուրաքանչյուր օր նա ինչ-որ բաներ փոխում է, բարելավում է իմ խաղը: Մենք միասին դիտում ենք տեսանյութը: Նա սիրում է ֆուտբոլը և ձգտում է կատարելության,- հայտնել է Սեզարը: The Independent