• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սերխիո Ագուերոն ներողություն է խնդրել Լուիզից

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն իր կոպիտ խաղի համար ներողություն է խնդրել «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզից:

Հիշեցնենք, որ կիրակի օրը «քաղաքայիններն» «Ուեմբլիում» հաղթեցին «ազնվականներին» և դուրս եկան Անգլիայի գավաթի եզրափակիչ: Հենց Ագուերոն այդ խաղում խփեց հաղթական գնդակը (1:2): Մինչդեռ Սերխիոն կարող էր չխաղալ մինչև վերջ, եթե գլխավոր մրցավար Քրիս Ֆոյը հեռացներ նրան Լուիզի նկատմամբ կատարած խախտման համար:

Այս խաղում արգենտինացի ֆուտբոլիստը կոպիտ խաղաց Լուիզի դեմ՝ երկու ոտքերով թռնելով բրազիլացու վրա: Արդեն երեքշաբթի օրն այս կոնֆլիկտն ամբողջությամբ հարթվեց, երբ Ագուերոն կապվեց Դավիդի հետ և ներողություն խնդրեց:

«Ես կապվել եմ Դավիդ Լուիզի հետ և ներողություն խնդրել այն բանի համար, ինչ տեղի ունեցավ հանդիպման ընթացքում: Դա ռեակցիա էր իմպուլսի ազդեցությամբ: Չպետք է դա լիներ»,- հայտնել է Ագուերոն իր թվիթերյան էջում: